Իրաքում բողոքների մեկ ամսվա ընթացքում առնվազն 170 մարդ Է զոհվել. ՄԱԿ

21:02     11 դեկտեմբերի, 2019

Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակաշրջանում Իրաքում շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում սպանվել Է առնվազն 170 մարդ, վերքեր Է ստացել 2264 հոգի: Այդ մասին ասված Է Իրաքում օգնության ցուցաբերման ՄԱԿ-ի առաքելության մարդու իրավունքների գրասենյակի զեկույցում, որը հրապարակվել Է դեկտեմբերի 11-ին, փոխանցում է ՐԻԱ Նովոստին:

«Այս տվյալները պետք Է դիտարկվեն որպես նախնական: Ի տարբերություն նախորդ պրակտիկայի, Իրաքի կառավարությունը ՄԱԿ-ի առաքելությանը թույլ չի տվել հիվանդանոցներից պաշտոնական տվյալներ ստանալ ցույցերի ընթացքում տուժածների վերաբերյալ կամ հիվանդանոցներ այցելել նրանց հարցման համար»,-նշվում Է փաստաթղթում:

Իսկ ընդամենը հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակաշրջանում Իրաքում սպանվել Է առնվազն 414 մարդ, վերքեր Է ստացել 8758 հոգի, այդ թվում՝ ոստիկանության ներկայացուցիչներ: Ընդսմին թեթև վիրավորումներից, ներառյալ արցունքաբեր գազից թունավորումը, տուժածների թվաքանակը կարող Է հասնել 19 հազարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© armedia.am