Մեծ Բրիտանիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները

11:47     12 դեկտեմբերի, 2019

Մեծ Բրիտանիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք նշանակվել են այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան ԵՄ կազմից մինչև հոկտեմբերի 31-ը դուրս բերելու վարչապետ Բորիս Ջոնսոնի բոլոր փորձերը ձախողվեցին:

Ջոնսոնը հույս ունի, որ խորհրդարանի նոր կազմը հավանության կարժանացնի Brexit-ի վերաբերյալ իր համաձայնագիրը:

Նախատեսվում է, որ Համայնքների պալատում տեղերի համար հիմնական պայքարը կընթանա պահպանողականների և լեյբորիստների միջև: Sky News-ի կանխատեսումներով` պահպանողականները կարող են հավականել ունենալ 339 տեղ` 650 տեղանոց խորհրդարանում, իսկ լեյբորիստները` 231:


© armedia.am