Կարեն Կարապետյանը նոր պաշտոն ունի

20:00     12 դեկտեմբերի, 2019

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով ընդգրկվել է Ռուսաստանի կառավարությանն առընթեր Փորձագիտական խորհրդի նախագահության կազմում, փոխանցում է Sputnik-Արմենիան:

 Ինչպես տեղեկացնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայք էջը, Մեդվեդևը հաստատել է նախագահության կազմը, որի համակարգողի պաշտոնում նշանակվել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը:

Ռուսաստանի կառավարությանն առընթեր Փորձագիտական խորհուրդը մշտապես գործող խորհրդակցական մարմին է, որը ստեղծվել է նախարարների կաբինետի տնտեսական որոշումների գնահատման և իշխանության դաշնային մարմինների գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն ապահովելու համար: Այն որոշում է խորհրդի գործունեության հիմնական ուղղությունները և ձևավորում է դրա դիրքորոշումը ռազմավարական հարցերում:




© armedia.am