Թուրքիայի ԱԳ նախարարությունն արձագանքել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչմանը

14:08     13 դեկտեմբերի, 2019

Անկարան արձագանքել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը բանաձևի ընդունումը պատմության քաղաքականացման ամոթալի օրինակ Է համարել: «Սենատի որոշումը «թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման ջանքերի վիժեցմանն ուղղված քայքայիչ փորձ Է»:

Սակայն նրանք, ովքեր պատմությունն օգտագործում են քաղաքական նպատակների հասնելու համար՝ ընդսմին անտեսելով փաստերը, երբեք ցանկալիին չեն հասնի», - նշել Է Թուրքիայի ԱԳՆ-ն՝ ավելացնելով, թե նման քայլերը չեն ազդի տարածաշրջանում իր կենսական շահերի համար պայքարը շարունակելու Թուրքիայի վճռականության վրա: Դեկտեմբերի 12-ին ամերիկացի սենատորները միաձայն բանաձև են ընդունել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին:


© armedia.am