Երգչուհի Շերի գրառումը ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման կապակցությամբ

15:30     13 դեկտեմբերի, 2019

Հայազգի աշխարհահռչակ երգչուհի Շերն իր Twitter-յան էջում մեկնաբանել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը:

«ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը,- գրել է Շերը: - Տեր Աստված, օրհնիր ամբողջ աշխարհի հայերին»:

Շերը նաև կադրեր է հրապարակել 1993 թվականին Հայաստանում բեռնատար օդանավով իր ճամփորդությունից, երբ երկրում «ջուրը օրական 2 ժամով էին տալիս և ջեռուցում չկար»:

«Երևանում վայրէջք կատարեցի կենսականորեն կարևոր պաշարներով»,- նշում է երկգչուհին:


© armedia.am