ԱՄՆ դեսպանին հրավիրել են Թուրքիայի ԱԳՆ

19:27     13 դեկտեմբերի, 2019

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանին ԱԳՆ են հրավիրել՝ ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի կապակցությամբ:

Սնկարան դատապարտել է բանաձևի ընդունումն ու հայտարարել է, որ այն «վավերական» չէ և ԱՄՆ օրենսդիրներին մեղադրել է «պատմությունը քաղաքականացնելու մեջ»:

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Քրուզի հեղինակած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:  Ցեղասպանությունը ճանաչող բանաձևն առաջին անգամ է ընդունվում ԱՄՆ Սենատում:


© armedia.am