Հրապարակվել է աշխարհի ամենահզոր երկրների վարկանիշը

11:36     16 դեկտեմբերի, 2019

U.S.News պարբերականը հրապարակել է 2019 թվականի աշխարհի ամենահզոր երկրների վարկանիշը, որը կազմվում է BAV Group-ի և Փելսինվանիայի համալսարանի Վարթոնի դպրոցի կողմից:

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվում մի շարք գործոններ, որոնց թվում են տնտեսությունը, ռազմական հզորությունը, քաղաքական ազդեցությունը, աշխարհում առաջնորդությունը, ինչպես նաև միջազգային դաշինքներում անդամակցությունը և մասնակցությունը:

Այսպես, աշխարի ամենահզոր երկրների վարկանիշն այս տարի ևս գլխավորում է Միացյալ Նահանգները: Փորձագետների կարծիքով ամերիկյան տնտեսությունն աշխարհում ամենուժեղն է, ԱՄՆ բյուջեն աշխարհում ամենամեծն է:

Ռուսաստանը երկրորդ տեղում է, առաջատարների եռյակը եզրափակել է Չինաստանը: Լավագույն տասնյակում են նաև Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Իսրայելը, Սաուդյան Արաբիան, և Հարավային Կորեան:


© armedia.am