Wizz Air-ը Երևանից չվերթներ կիրականացնի Վիեննա և Վիլնյուս

13:05     16 դեկտեմբերի, 2019

Wizz Air ավիաընկերությունը 2020 թվականի ապրիլից Երևանից չվերթներ կիրականացնի Վիեննա և Վիլնյուս: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց  Wizz Air ընկերության Կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն:

Չվերթները կլինեն շաբաթական երկու անգամ: Գները սկսվելու են մեկ ուղղության համար 24,99 եվրոյից՝ միայն ձեռքի ուղեբեռով: Արդեն հնարավոր է առցանց ամրագրումներ անել: Տոմսերը վաճառում ենք միայն օնլայն:


© armedia.am