Ուկարինան Ադրբեջան է արտաքսել ընդդիմադիր բլոգեր Իսաևին

13:28     16 դեկտեմբերի, 2019

Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայությունը երեկ հաղորդել է, որ Ուկրաինան Ադրբեջան է արտաքսել բլոգեր Էլվին Իսաևին, և Բաքվում դատարանի որոշման հիման վրա շաբաթ օրը նրան կալանավորել են, հայտնում է Ազատությունը:

Հաղորդվում է, որ Իսաևը խախտել է Ուկրաինայի միգրացիոն օրենքը: Թե Բավքում ինչ հոդվածի հիման վրա է Իսաևի դեմ գործ հարուցվել, Ադրբեջանի իշխանությունները չեն հաղորդում:

Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 16-ին, մեկնարկում է Ուկարաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի երկօրյա այցը Բաքու: 


© armedia.am