Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայությունը երեկ հաղորդել է, որ Ուկրաինան Ադրբեջան է արտաքսել բլոգեր Էլվին Իսաևին, և Բաքվում դատարանի որոշման հիման վրա շաբաթ օրը նրան կալանավորել են, հայտնում է Ազատությունը:
Հաղորդվում է, որ Իսաևը խախտել է Ուկրաինայի միգրացիոն օրենքը: Թե Բավքում ինչ հոդվածի հիման վրա է Իսաևի դեմ գործ հարուցվել, Ադրբեջանի իշխանությունները չեն հաղորդում:
Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 16-ին, մեկնարկում է Ուկարաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի երկօրյա այցը Բաքու: