Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

16:12     16 դեկտեմբերի, 2019

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-20-ի ցերեկներն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցածրադիր գոտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։


© armedia.am