Չինաստանում արգելել են Օզիլի մասին հիշատակումները

11:53     17 դեկտեմբերի, 2019

Չինաստանում արգելել են լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Մեսուտ Օզիլի մասին հիշատակումները, հայտնում է gazeta.ru-ն:

Թուրքական ծագմամբ գերմանացի խաղացողի էջերը սոցիական ցանցերում արդեն արգելափակվել են, արգելքի տակ է հայտնվել նաև ֆուտբոլիսի երկրպագուների ակումբը:

Ինչպես տեղեկացնում են իրազեկ աղբյուրները, որպեսզի կոնֆլիկտը հետագայում ընթացք չստանա, լոնդոնյան ակումբը պետք է պաշտոնապես ներողություն խնդրի Չինաստանում մուսուլմաններին ճնշելու մասին Օզիլի հայտարարության կապակցությամբ:


© armedia.am