Boeing ընկերությունը կդադարեցնի 737 MAX-ի թողարկումը

11:18     17 դեկտեմբերի, 2019

Boeing ընկերությունը կդադարեցնի 737 MAX-ի թողարկումը՝ վերջին տարիներին գրանցված պատահարներից հետո: Այդ մասին տեղեկանում ենք ընկերության կայքից:

Արտադրությունը ժամանակավորապես կկանգնեցվի 2020 թվականի ապրիլին: Boeing-ի նման որոշումը բացատրել են արդեն առկա 400 ինքնաթիռները տեղ հասցնելու անհրաժեշտությամբ: 

Ապրիլին 737 MAX-ի արտադրությունը կրճատվել Էր 20 տոկոսով: Հետագայում ընկերությունը քանիցս հայտարարել Է, որ ակնկալում Է թռիքների արգելքի մոտալուտ վերացում, բայց Ավիացիայի համերկրային վարչությունը (FAA) ի պատասխան ընկերությանը մեղադրում Էր իշխանության մարմնի վրա ճնշում գործադրելու փորձի մեջ: Ըստ վերջին տվյալների՝ թռիչքների թույլտվության վերականգնումն սպասվում Է հաջորդ տարվանից ոչ շուտ:

Boeing 737 MAX-ի շահագործումը կասեցվել Է երկու վթարներից հետո: Մարտի 10-ին Եթովպիայում կործանվել Է Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8-ը, զոհվել Է 157 մարդ: 2018 թվականի հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում Lion Air ընկերության համանման մոդելի ինքնաթիռի վթարի զոհ դարձավ 189 մարդ:


© armedia.am