«Լուսավոր Հայաստանը» քննարկում է Խաժակյանին ավագանուց հետ կանչելու հարցը

11:47     17 դեկտեմբերի, 2019

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է Երևանի ավագանուց Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը: 

««Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Նման որոշման պատճառը Մարուքյանը չի մանրամասնել։

 


© armedia.am