Պոլսո նորընտիր պատրիարքի գահակալությունը տեղի կունենա հունվարի 11-ի

13:09     17 դեկտեմբերի, 2019

Պոլսո նորընտիր պատրրիարք Սահակ Մաշալյանի գահակալությունը տեղի կունենա հունվարի 11-ին Ս. Աստվածածին Աթոռանիստ Մայր Տաճարում։ Այս մասին հայտնում է aysor.am-ը հղում անելով Պոլսո հայոց պատրիարքության պաշտոնական կայքին։

Հաջորդ օրը՝ հունվարի 12-ին, Ս. Աստվածածին Աթոռանիստ Մայր Տաճարում կմատուցվի  նորընտիր պատրիարքի կարգավիճակում Սահակ Մաշալյանի անդրանիկ պատարագը։

Հիշեցնենք, որ պատրիարքի ընտրությունները տեղի էին ունեցել դեկտեմբերի 11-ին։


© armedia.am