Փաշինյան-Ալիև հանդիպում Սանկտ Պետերբուրգում նախատեսված չէ, բայց նրանց մասնակցությամբ պաշտոնական ընթրիք կլինի. Վ. Կարապետյան

00:28     20 դեկտեմբերի, 2019

Դեկտեմբերի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ:

Այնտեղ կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ մասնակից պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպում նախատեսված չէ, սակայն կայանալու է պաշտոնական ընթրիք, որին մասնակցելու են Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը: Այս մասին այսօր «Ազատությանն» է հայտնել վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։


© armedia.am