Կանադայում երկու տղամարդու են ձերբակալել՝ վարչապետ Թրյուդոյին և մահմեդականներին սպառնալու համար

10:55     22 դեկտեմբերի, 2019

Կանադայի ոստիկանությունը ձերբակալել է Քվեբեկ նահանգի երկու բնակչի՝ երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և երկրի մահմեդական համայնքի հասցեին սպառնալիքներ տարածելու համար:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով տեղի СTV հեռուստաալիքին, ոստիկանության տվյալներով՝ տղամարդիկ, Թրյուդոյին և մուսուլմաններին սպանելու կոչեր էին տարածում սոցցանցում:

Նշվում է, որ ձերբակալվածներին կասկածում են Storm Alliance կանադական ծայրահեղ աջական կազմակերպության հետ առնչություն ունենալու մեջ:

Առաջիկայում նրանք կկանգնեն դատարանի առաջ, սակայն դատավարության մեկնարկի ամսաթվերի մասին ոչինչ հայտնի չէ:


© armedia.am