Իրանը պլանավորել է յուրաքանչյուր ամիս հարստացված ուրանի պաշարներն ավելացնել 200 կիլոգրամով

18:51     23 դեկտեմբերի, 2019

Իրանը ներկայում ունի 800 կիլոգրամ հարստացված ուրան, և յուրաքանչյուր ամիս դրա պաշարները կավելանան մոտավորապես 200 կիլոգրամով: Այդ մասին դեկտեմբերի 23-ին հայտնել է Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

Միջուկային գործարքով Իրանին թույլատրվում էր ունենալ 300 կիլոգրամ ցածր հարստացված ուրան, իսկ ավելացուկները նա պարտավոր էր ուղարկել արտասահման:

Հարցին՝ որոշել է արդյոք Իրանը ուրանի հարստացման մակարդակը բարձրացնել մինչև 20 տոկոս, Սալեհին պատասխանել է, որ իր կազմակերպությունը «դա անելու դժվարություն չունի, եթե ստանա համապատասխան ցուցում»:


© armedia.am