Արմեն Մելիքբեկյանը՝ ՀՖՖ նախագահ

22:09     23 դեկտեմբերի, 2019

Դեկտեմբերի 23-ին կայացավ ՀՖՖ 19-րդ արտահերթ ժողովը։ Ժողովի օրակարգի հարցերի թվում էր ՀՖՖ նոր նախագահի ընտրության հարցը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել էին երկու թեկնածու՝ Արմեն Մելիքբեկյանն ու Թովմաս  Գրիգորյանը։ Քվեարկության արդյունքում Արմեն Մելիքբեկյանը ստացավ 13 ձայն, Թովմաս Գրիգորյանը՝ 7: Եվս երեք քվեաթերթիկ համարվեց անվավեր:

Այսպիսով, Արմեն Մելիքբեկյանը ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պատշոնում:


© armedia.am