Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր կոլումբացի գործընկեր Իվան Դուկեն ազգի թշնամի է, քանի որ Բոգոտան կանգնած է Բոլիվիայի Հանրապետությունում իրավիճակը ապակայունացնելու բոլոր փորձերի հետևում։ Այդ մասին նա հայտարարել է շաբաթ Կարակասում բանակի ներկայացուցիչների համար ելույթ ունենալիս։
«Վենեսուելայի թշնամին գտնվում է Բոգոտայում՝ Կասա դե Նարինյոյում (նախագահական նստավայր), և նրա անունն է Իվան Դուկե։ Կոլումբիայից են նախապատրաստվել, ֆինանսավորվել և ուղղորդվել բոլոր դավադրությունները Վենեսուելայում իրավիճակն ապակայունացնելու և պետական հեղաշրջում իրականացնելու նպատակով»,-հայտարարել է Մադուրոն։