Բարաք Օբաման ներկայացրել է 2019թ.-ի իր նախընտրած գրքերը

12:32     30 դեկտեմբերի, 2019

Շարունակելով ամենամյա ավանդույթն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կիսվել է իր նախընտրած գրքերի ցանկով:

«Ինձ համար փոքր-ինչ զվարճալի ավանդույթ է դարձել, հուսով եմ՝ ձեզ համար նույնպես: Մինչդեռ մեզանից շատերը բազմաթիվ անելիքներ ունեն և մշտապես զբաղված են աշխատանքով, ընտանեկան կյանքով կամ սոցիալական պարտականություններով, գրականությունն ու արվեստը կարող են մեծացնել մեր ամենօրյա փորձը»,-  գրել է Օբաման «Ինստագրամ»-ի իր էջում:

CNN-ի փոխանցմամբ՝ ինչպես և նախորդ տարիներին, նրա ներկայացրած գրքերը պատմավավերագրական գրականության և գեղարվեստական վեպերի խառնուրդ են ներկայացնում: 

Դրանց թվում են՝

  • Շոշանա Զուբոֆի «Կապիտալիզմի դիտարկման դարաշրջան. պայքար մարդու ապագայի համար իշխանության նոր ճակատում» 
  • Ուիլիամ Դելռիմփլի «Անարխիա»
  • Քեյսի Սեփի «Կատաղի ժամեր. սպանություն, խաբեություն և Հարփեր Լիի վերջին դատը»
  • Բերնարդին Էվարիստոյի «Աղջիկ, կին, ուրիշներ» վեպը
  • Սալի Ռունիի «Նորմալ մարդիկ»
  • Ադամ Ջոնսոնի «Որբ վարպետի որդին»
  • Սառա Բրումի «Դեղին տունը» 
  • Պատրիկ Ռեդդեն Կիֆեի  «Ոչինչ մի՛ ասա. Սպանության և հիշողության իրական պատմություն Հյուսիսային Իռլանդիայում»
  • Ալբերտ Վուդֆոքսի  «Միայնակություն»
  • Ջես Ուոլթերի «Մենք ապրում ենք ջրի մեջ. պատմություններ»


© armedia.am