Ղասեմ Սոլեյմանիի և մյուս սպանվածները մարմինները տեղափոխվել են Իրան

13:30     5 հունվարի, 2020

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մարմինը հասցվել է Իրանի հարավում գտնվող Ահվազ քաղաք, տեղեկացնում է ԻՐՆԱ գործակալությունը։

Ահվազում տեղի է ունենում գեներալի հետ հրաժեշտի արարողությունը։

Դրանից հետո ԱՄՆ ՌՕՈւ հարվածների հետևանքով զոհվածների մարմինները կտեղափոխվեն Մեհշեդ, այնուհետև՝ Թեհրան, Կում և Քերման։

Գեներալ Սոլեյմանին սպանվել է ուրբաթ օրը՝ հունվարի 3-ին, Բաղդադի օդանվակայանի մոտ ԱՄՆ ՌՕՈւ ավիահարվածի հետևանքով։ Իրանում եռօրյա համազգային սուգ է հայտարարվել։


© armedia.am