Հայաստանը չի կարող ներքաշվել հակաիրանական և հակաամերիկյան գործողությունների մեջ․ Փաշինյան

13:08     5 հունվարի, 2020

Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, ԱՄՆ-ն ևս մեզ համար բարեկամ երկիր է և մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական և հակաամերիկյան գործողությունների մեջ: Այդ մասին այսօր արշավականների խմբի հետ Արտանիշ լեռը բարձրանալիս  ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարել է ՀՀ վարպաչետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, ԱՄՆ-ն ևս մեզ համար բարեկամ երկիր է և մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական և հակաամերիկյան գործողությունների մեջ: Մեր ուղերձն այն է, որ Իրանի և ԱՄՆ-ի մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում»,- նշել է Փաշինյանը և հավելել, որ առաջին իսկ րոպեից համապատասխան կառույցներին տրվել են հանձնարարականներ՝ հետևել իրավիճակին և «մատը պահել զարկերակին»:

Վարչապետը նաև տեղեկացրել է, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ և Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցը, որի ընթացքում նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ 

Վարչապետը մի խումբ երիտասարդների, այդ թվում՝ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ բարձրանում է Գեղարքունիքի մարզի Արտանիշ լեռը։ Արշավտ նա նվիրել է տարածաշրջանի խաղաղությանը:

 


© armedia.am