Թեհրանը դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհուրդ

19:08     5 հունվարի, 2020

Թեհրանը դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհուրդ Իրաքում ԱՄՆ գործողության ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության շուրջ իրավիճակի հետ կապված: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Արտաքին գործերի նախարարությունն արդեն ձեռնարկում է քաղաքական, իրավաբանական եւ միջազգային միջոցներ, այդ թվում ՄԱԿ Անվտանգության խորհրդի մակարդակով»,- ասել է նա։


© armedia.am