Վրաստանի վարչապետը Սուրբծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է երկրի հայ քաղաքացիներին

17:54     6 հունվարի, 2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել երկրի հայ քաղաքացիներին՝ Սուրբծննդյան տոնի կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի ուղերձը հրապարակված է Վրաստանի կառավարության պաշտոնական կայքում:

«Մեր բոլոր հայ քաղաքացիներին, որոնք այսօր նշում են Սուրբ ծնունդն ու Քրիստոսի հայտնության տոնը, ուրախ Սուրբ ծնունդ եմ մաղթում: Խաղաղություն, երջանկություն և բարգավաճում եմ մաղթում յուրաքանչյուր ընտանիքին: Սերն ու բարեկամությունը մեր ժողովուրդների միջև ամրացած է դարերով, և մենք շարունակելու ենք մեր միասին կառուցել մեր երկիրը: Այս տոնական օրը մաղթում եմ ամենայն բարիք»,- ասված է շնորհավորական ուղերձում:


© armedia.am