Իրանի արտգործնախարարին վիզա չեն տրամադրել՝ ՄԱԿ ԱԽ նիստին մասնակցելու համար

12:32     7 հունվարի, 2020

ԱՄՆ-ն մերժել է մուտքի վիզա տրամադրել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին, որը պատրաստվում էր հինգշաբթի մասնակցել ՄԱԿ ԱԽ նիստին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ում անանուն աղբյուրին:

ԱՄՆ Պետքարտուղարությունն առայժմ չի մեկնաբանել Իրանի ԱԳՆ ղեկավարի վիզայի մասին տեղեկությունը:


© armedia.am