ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

16:33     7 հունվարի, 2020

Եվրամիությունը պաշտոնապես հաստատել է՝ հունվարի 10-ին անդամ 28 երկրների արտգործնախարարները Բրյուսելում կհանդիպեն։ Օրակարգում լինելու է Իրանի հարցը։

Այս մասին, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, իր «Թվիթթերյան» միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Ուրբաթ օրը ես հրավիրել էի ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների արտակարգ հանդիպում ՝ քննարկելու Իրանում և Իրաքում վերջին զարգացումները: ԵՄ-ը խաղում է իր դերը  տարածաշրջանում լարվածության նվազեցման գործում»,- նշել է Ժոզեպ Բորելը։


© armedia.am