Նախնական տվյալներով՝ Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

11:49     8 հունվարի, 2020

Ըստ նախնական տվյալների՝ Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների չկան։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Հունվարի 8-ի առավոտյան Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից ոչ հեռու կործանված ինքնաթիռում եղել են 168 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: Նրանք բոլորը զոհվել են:


© armedia.am