Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են իրավիճակն Իրաքում և «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737-800-ի կործանումն Իրանում: Այս մասին ասված է Կանադայի վարչապետի գրասենյակի հայտարարությունում։
Հայտարարությունում նշվում է, որ երկու երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակել իրաքում ստեղծված իրավիճակի և Իրանի դեմ հետագա քայլերի մասին։ Կանադայի վարչապետն ու ԱՄՆ նախագահը քննարկել են նաև Իրանում ավիավթարի պատճառները պարզելու հետաքննության անցկացման անհրաժեշտությունը։
Տեղեկացվում է նաև, որ Թրյուդոն և Թրամփը պայմանավորվել են կապ պահպանել և շարունակել աշխատել միջազգային ընկերակցության այլ անդամների հետ միասին՝ ապահովելու համար անվտանգությունն ու կայունությունը Մերձավոր Արևելքում։