Թրամփն իր դաշնակիցներին կոչ կանի դուրս գալ իրանական միջուկային համաձայնագրից. Փենս

23:26     9 հունվարի, 2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկա օրերին իր դաշնակիցներին կոչ կանի դուրս գալ իրանական միջուկային համաձայնագրից: Այս մասին Fox News-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, փոխանցում է startribune.com-ը: 

«Նախագահը մոտակա օրերին պատրաստվում է կոչ անել մեր դաշնակիցներին միանալ ԱՄՆ-ին, դուրս գալ Իրանի հետ աղետալի միջուկային համաձայնագրից և նրանից պահանջել, որ հրաժարվի ահաբեկչական բռնություններ սերմանելու իր ջանքերից, ինչպես նաև հրաժարվել միջուկային հավակնություններից և ներգրավվել ժողովուրդների ընտանիքում», - ասել է Փենսը:


© armedia.am