Թրյուդոն հայտարարել է, որ ուկրաինական ինքնթիռը խոցվել է իրանական հրթիռով

10:52     10 հունվարի, 2020

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ կան ապացույցներ, որ իրանական հրթիռն է հարվածել ուկրաինական օդանավին: Այդ մասին վկայում են Կանադայի և դաշնակիցների հետախուզության ձեռք բերած տվյալները, հայտնում է Euronews-ը:   Նա նաև հավելել է, որ հարվածը «կարող է ոչ կանխամտածված» լինել։

«Տեղեկություն ունենք տարբեր աղբյուրներից, ներառյալ մեր և դաշնակիցների հետախուզությունը: Այն վկայում է, որ ինքնաթիռը խոցվել է իրանական «երկիր-օդ» հրթիռի կողմից»,- ասել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իր կարծիքով տեխնիկական անսարքությունը չի կարող Իրանում տեղի ունեցած ողբերգության պատճառ լինել: 

 Թեհրան-Կիև չվերթը հունվարի 8-ի առավոտյան թռիչքից մի քանի րոպե հետո վթարի էր ենթարկվել։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 176 մարդիկ զոհվել էին, նրանց մեջ եղել էին արտասահմանցիներ, այդ թվում՝ 62 կանադացիներ։


© armedia.am