Թեհրանը հրավիրել է ԱՄՆ-ին և Կանադային՝ մասնակցել ավիավթարի հետաքննությանը

11:51     10 հունվարի, 2020

ԱՄՆ տրանսպորտային անվտանգության ազգային խորհուրդը (NTSB) հրավեր է ստացել Իրանից՝  «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» -ի օդանավի կործանման վթարի հետաքննությանը մասնակցելու վերաբերյալ, հայտնում է РИА Новости-ն:

Փաստաթուղթը ստանալու մասին նշվում է գործակալության կողմից ստացված հայտարարության մեջ: Ընդգծվում է, որ հրավերն ուղարկվել է նաև կանադական կողմին:

Կանադայի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանը վիզաներ կտրամադրի կանադացի փորձագետներին ՝ վթարի հետաքննությանը մասնակցելու համար:

Թեհրանը ողջունել էր այն երկրների մասնակցությունն ուկրաինական Boeing-ի կործանման հետաքննությանը, որոնց քաղաքացիները դարձել են ողբերգության զոհ:


© armedia.am