Աբխազիայի նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ՝ չնայած ընդդիմության պահանջներին

12:16     10 հունվարի, 2020

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան չի պատրաստվում  հրաժարական տալ, նա առաջարկում է լուծել ստեղծված իրավիճակը բանակցությունների միջոցով:  Այդ մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դմիտրի Շամբան, հայտնում է РИА Новости-ն:

«Հանուն ազգային համաձայնության հասնելու և հանուն կայունության պահպանման՝ նախագահն անհրաժեշտ է համարում բոլոր հարցերը քննարկել բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Շամբան:

Հինգշաբթի նախագահի հրաժարականը պահանջող ցուցարարները ներխուժել են Աբխազիայի ղեկավարի վարչակազմ: Երկրի խորհրդարանը խորհուրդ է տվել Խաջիմբային լքել իր պաշտոնը՝ երկրում ստեղված անկայուն իրավիճակի պատճառով: Դժգոհությունների առիթ են դարձել նախագահական ընտրություններում պարտություն կրած Ալխասա Կվիցինիի գործի քննության ընթացքը, 2019թ նոյեմբերի Սուխումում տեղի ունեցած հրաձգության հետաքննությունը, երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը և կոռուպցիան:


© armedia.am