Աբխազիայում ցուցարարները ներխուժել են նախագահի նստավայր

14:10     10 հունվարի, 2020

Աբխազիայում ցուցարարները ներխուժել են նախագահի նստավայր և զենք են վերցրել: Այդ մասին հայտարարել է Աբխազիայի Անվտանգության խորհրդի նախագահ Մուհամադ Կիլբան:

«Բացվել են բոլոր կաբինետները, գողացվել են պետական իշխանության խորհրդանիշներ, բացի այդ, բացվել է զենքի պահման սենյակը, և զենքի որոշակի քանակ գտնվում է ցուցարարների ձեռքում: Այժմ ընթանում են բանակցություններ, վերադարձվել է հինգ միավոր զենք, սակայն գողացված նմուշների քանակը շատ ավելի մեծ է»,-ասել է պաշտոնյան «Սպուտնիկ»-ի աբխազական ծառայության հետ զրույցում:

Սուխումում անկարգությունները շարունակվում են: Խաջիմբան Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ էր հրավիրել և նշել, որ անհրաժեշտության դեպքում հանրապետությունում հնարավոր է արտակարգ դրություն մտցվի:


© armedia.am