Իրավիճակի լիցքաթափումը հնարավոր է միայն տարածաշրջանից ԱՄՆ հեռանալուց հետո. Իրանի պաշտպանության նախարար

16:33     10 հունվարի, 2020

Իրավիճակի լիցքաթափումը հնարավոր է միայն տարածաշրջանից ԱՄՆ հեռանալուց հետո։ Այս մասին ասել է Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին ճապոնացի գործընկերոջ՝ Տարո Կյոնոյի հետ հեռախոսազրույցում, տեղեկացնում է Mehr-ը։

Խաթամին իրանցի բարձրաստիճան զինվորական, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը երրորդ երկրի տարածքում անվանել է աննախադեպ հանցագործություն՝ ավելացնելով, որ «համաձայն ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի՝ ԱՄՆ գործողությունները պետական ահաբեկչության օրինակ են»։

Նա ամերիկացիների ներկայությունը անվանել է տարածաշրջանում լարվածության և անկայունության գլխավոր պատճառ։ «Տարածաշրջանում լիցքաթափման և անվտանգության ու կայունության ապահովման համար մենք պետք է որքան հնարավոր է շուտ վերջ դնենք ԱՄՆ օկուպացիային և միջամտությանը»,- նշել է նա։

Խաթամին նաև կոչ է արել անկախ և ազատ պետություններին դատապարտել ԱՄՆ կառավարության ահաբեկչական գործողությունը։

Ճապոնիայի պաշտպանության նախարարն, իր կողմից, հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ջանքեր գործադրել տարածաշրջանում լիցքաթափման, խաղաղության և կայունության համար։ 


© armedia.am