Ստամբուլի քաղաքապետն այցելել է Հրանտ Դինքի թանգարան

16:59     10 հունվարի, 2020

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այցելել է «Ակոս» թերթի նախկին խմբագրության գրասենյակ, որը վերածվել է «Հրանտ Դինքի հիշողության» թանգարան։

Ինչպես տեղեկացնում է News.am-ը՝ հղում կատարելով Ստամբուլի հայկական «Ակոս»-ին, Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուն Հրանտ Դինքի այրու, ստամբուլահայ հայտնի ճարտարապետ Զաքարիա Միլդանօղլուի ուղեկցությամբ այցելել է Հրանտ Դինքի թանգարան։

Այցից հետո Ստամբուլի քաղաքապետը սոցկայքերում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով թանգարանի ստեղծողներին։ «Սրտում միշտ խաղաղություն կրող Հրանտ Դինքի հոգին թող լույսի մեջ լինի»,- գրել է Ստամբուլի քաղաքապետը։


© armedia.am