Տորոնտոյի ֆոնդային բորսան Լիդիան ընկերությանը հանել է բորսայի ցուցակներից

18:50     10 հունվարի, 2020

Տորոնտոյի ֆոնդային բորսան հունվարի 7-ին որոշում է կայացրել 2020թ. փետրվարի 5-ից Լիդիան ընկերությանը (Lydian International Limited) բորսայի ցուցակներից հեռացնելու վերաբերյալ: Այս որոշումը կայացվել է ցուցակագրման պահանջներին շարունակաբար չհամապատասխանության պատճառով։ Ընկերության արժեթղթերի վաճառքը նույնպես կասեցված է, հաղորդվում է բորսայի կայքում:

Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 23-ին Տորոնտոյի ֆոնդային բորսան կասեցրել էր «Լիդիանի» սովորական բաժնետոմսերի առուվաճառքը և դիտարկվում էր «Լիդիանի» սովորական բաժնետոմսերը Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակելու հնարավորությունը CCAA-ի պաշտպանության շրջանակներում:


© armedia.am