Հայկական փախլավա. Քիմ Քարդաշյանի քրոջ գրառումը բարկացրել է թուրքերին

17:27     13 հունվարի, 2020

Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քորթնի Քարդաշյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է հայկական ավանդական քաղցրավենիքներից մեկը հանդիսացող փախլավայի լուսանկար և կատարել հետևյալ գրառումը. «Տնական հայկական փախլավա»։

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը` այս գրառումը խիստ զայրացրել է թուրք օգտատերերին։ Նրանք տարբեր մեկնաբանություններ են գրել լուսանկարի տակ։ Ահա մեկնաբանություններից մի քանիսը.

«Փախլավան մեր կարմիր գիծն է. Չափդ մի անցիր»,

«Փախլավան մերն է, մերն է մնալու»,

«Փախլավան թուրքերինն է, չափդ ճանաչիր» և այլն։


© armedia.am