Իրանը կարող է հետ ուղարկել Մեծ Բրիտանիայի դեսպանին

17:32     14 հունվարի, 2020

Պաշտոնական Թեհրանը քննարկում է Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրին վտարելու հնարավորությունը՝ Թեհրանում բողոքի ցույցերին նրա մասնակցությունից հետո, հայտնում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի դատական իշխանության ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլին: 

«Միջազգային իրավունքում այդպիսի մարդիկ անցանկալի անձ են համարվում, և մեր ժողովուրդը սպասում է, որ նա երկրից կվտարվի, դա է պահանջում նաև միջազգային հանրությունը»,- հայտարարել է Էսմայիլին՝ հայտնելով, որ Իրանը դրա համար օրինական հիմքեր ունի:

Իրանական Tasnim գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանում Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրին կարճ ժամանակով ձերբակալել էին, բայց ավելի ուշ դիվանագիտին բաց էին թողել: Իրանական լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվել, որ դեսպանը մասնակցել է Թեհրանում շաբաթօրյա բողոքի ցույցերին և «զբաղվել կազմակերպմամբ, սադրանքով, ինչպես նաև ղեկավարել է որոշ արմատական գործողություններ»:


© armedia.am