Իրանում խոցված ինքնաթիռի սև արկղերի վերծանումը կսկսվի հունվարի 20-ին

14:45     15 հունվարի, 2020

Փորձագետների միջազգային խումբն Իրանում խոցված ուկրաինական ինքնաթիռի ինքնագրիչների վերծանումը կսկսի հունվարի 20-ին: Այդ մասին հայտնել է Կիևի Դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ռուվինը՝ Իրանից վերադառնալուց հետո:

«Խոցված Boeing-ի սև արկղերի վերծանումը կկատարվի Ուկրաինայում: Հունվարի 15-ին Կիև կժամանեն Իրանի Ավիացիոն բյուրոյի նախագահը և բոլոր մասնագետները, ամսի 20-ին կսկսվի սև արկղերի վերծանումը»,- ասել է Ռուվինը: Վերջինս հավելել է, որ շարունակվում է աղետի զոհերի ճանաչումը, ինչի համար օգտագործում են ԴՆԹ-ի անալիզը:


© armedia.am