Պակիստանում տեղատարափների ու ձյան տեղումների զոհերի թիվը հասել է 93-ի

13:47     15 հունվարի, 2020

Պակիստանում տեղատարափ անձրևների, ձյան տեղումների ու ձնահյուսերի հետևանքով զոհվածների թիվը հասել Է 93-ի, ևս 53 մարդ տուժել է, հայտնում է Dawn-ը: 

Պարբերականի տվյալներով՝ անբարենպաստ եղանակի պատճառով զոհեր առավել շատ են Ազադ Քաշմիրի տարածաշրջանում՝ 66: Բելուջստանի նահանգում մահացել է 20 մարդ, առնվազն 7 մարդ էլ զոհվել է Փենջաբի նահանգում:
Պաշտոնատար անձինք նշում են, որ այդ թիվը կարող աճել, քանի որ Նիլամի հովտի մի քանի շրջաններ առաջվա պես հասանելի չեն ձյան առատ տեղումների հետևանքով:


© armedia.am