Իռլանդիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակվել են փետրվարի 8-ին: Ամսաթիվը համաձայնեցվել է կառավարության կողմից: Երկրի նախագահը համաձայնություն է տվել՝ արձակելու խորհրդարանը և մեկնարկելու նախընտրական արշավը, հայտնում է Euronews-ը:
Նոր խորհրդարանն իր աշխատանքը կսկսի փետրվարի 20-ին:
Իշխող «Ֆինե գել» և ընդդիմադիր «Ֆիաննա ֆոյլ» կուսակցությունների միջև պակտը կնքվել էր 2016թ-ի մայիսին: Առողջապահության համակարգում առկա ճգնաժամի ֆոնին ընդդիմադիր բլոկի պատգամավորները հրաժարվել էին աջակցել իշխանության օրինագծերին, ինչն էլ հանգեցրեց խորհրդարանի արձակմանը:
Փորձագետների կարծիքով «Ֆիաննա ֆոյլ»-ը նպատակ է հետապնդում ամրապնդել իր դիրքերը: