Գարեգին Բ-ի նախագահությամբ կկատարվի հոգեհանգիստ Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ

11:15     16 հունվարի, 2020

Սուրբ Գայանե վանքում հունվարի 19-ին Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի հոգեհանգստյան արարողություն` Բաքվում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Սուրբ Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին:


© armedia.am