Դատարանի որոշմամբ Թուրքիայում վերացվել է Wikipedia-ի արգելքը

13:54     16 հունվարի, 2020

Թուրքական դատարանը հակաօրինական է ճանաչել երկրի տարածքում Wikipedia-ի արգելափակումը և որոշում է կայացրել վերականգնել առցանց հանրագիտարանի հասանելիությունը:

Հիշեցնենք, Wikipedia-ն Թուրքիայում արգելափակվել էր 2017 թվականի ապրիլի 29-ին։ Այդ արգելքը պաշտոնապես հիմնավորվել էր այն հանգամանքով, որ առցանց հանրագիտարանը հարվածում է երկրի հեղինակությունը՝ պատմելով ահաբեկչական կազմակերպությունների հետ Անկարայի կապի մասին:

Թուրքական իշխանությունները Wikipedia-ի ղեկավարությունից պահանջել են հեռացնել երկրի մասին «ստահոդ» տեղեկությունները, սակայն վերջինս մերժել է:


© armedia.am