Իրանը ներկայում ավելի մեծ ծավալով է ուրան հարստացնում, քան մինչև միջուկային գործարք կնքելը. Ռոուհանի

13:10     16 հունվարի, 2020

Իրանը ներկայում ավելի մեծ ծավալով է ուրան հարստացնում, քան մինչև 2015 թվականին միջուկային գործարք կնքելը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Մենք ավելի շատ ուրան ենք հարստացնում, քան մինչև գործարքի կնքելը: Մեր երկրի վրա ճնշումը մեծացել է, սակայն մենք շարունակում ենք զարգանալ», – հայտարարել է նա:

Իրանը 2018 թվականին միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալուց հետո  աստիճանաբար կրճատում է գործարքով իր պարտավորությունները:


© armedia.am