Թրամփի իմփիչմենթի գործով մեղադրանքները պաշտոնապես ներկայացվել են Սենատին

22:45     16 հունվարի, 2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին մեղադրական հոդվածները իմփիչմենթի գործընթացի շրջանակներում հինգշաբթի օրը պաշտոնապես ներկայացվել են ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատին՝ Սենատին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Սենատում ընդունել են Ներկայացուցիչների պալատի 7 լիազոր անդամների, որոնք գործընկերներին են փոխանցել ԱՄՆ նախագահի նկատմամբ մեղադրանքների երկու հոդվածները:  

Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատը, որտեղ դեմոկրատները մեծամասնություն են կազմում, նախօրեին քվեարկել է իմփիչմենթի քննությունը Սենատին փոխանցելու օգտին: Թրամփը մեղադրվում է լիազորությունները չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելու մեջ:

 


© armedia.am