Մեդվեդևն ու Միշուստինը կհանդիպեն հունվարի 17-ին

23:05     16 հունվարի, 2020

Ռուսաստանի Դաշնության կառավարության նախկին ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, որն այսօր նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոնում, հունվարի 17-ին հանդիպում կանցկացնի ՌԴ նորընտիր վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:

«Հանդիպումը տեղի կունենա ՌԴ Կառավարության տանը»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՌԴ կառավարության մամլո ծառայությունից: 


© armedia.am