Վլադիմիր Պուտինը պատրաստվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին հոդված գրել

20:39     17 հունվարի, 2020

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին մանրամասն հոդված գրել, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հոդվածը բացառապես կհիմնվի փաստերի, ինչպես նաև ռուսական արխիվներից հանված նոր տվյալների վրա:

Լավրովը նաև հայտնել է Երկրորդ աշխարհամարտի պատճառների և դրա արդյունքների հետ կապված Ռուսաստանին զրպարտելու շարունակական փորձերի մասին: Այս կապակցությամբ դիվանագետը հիշեցրել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության` ուրբաթ օրը հրապարակված Վարշավայի ազատագրման մասին արխիվային փաստաթղթերի մասին:

«Կարևոր է իմանալ, թե դրանց մասին ինչ կասի լեհական կողմը, երբ դրանք ուսումնասիրի»,- ասել է Լավրովը:

Վարշավան և Մոսկվան Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների ժամանակագրության հետ կապված տարակարծություններ ունեն:


© armedia.am