Արքայազն Հարրիին շատ է տխրեցնում թագավորական պարտականությունները վայր դնելու որոշման հետևանքները

11:58     20 հունվարի, 2020

Արքայազն Հարրին հայտարարել է, որ իրեն շատ է տխրեցնում թագավորական ընտանիքից անկախ դառնալու մասին կնոջ հետ համատեղ որոշման հետևանքները, հայտնում է Sky News-ը:

«Մենք հույս ունեինք շարունակել ծառայել թագուհուն, Ազգերի համագործակցությանը, իմ ռազմական ասոցիացիաներին՝ չստանալով բյուջետային միջոցներ: Դժբախտաբար, պարզվեց դա անհնար է», - նշել է Հարրին Լոնդոնում բարեգործական միջոցառման ժամանակ:

«Մեգանի հետ ամուսնանալուց հետո մենք ուրախ էինք, որ գտնվում ենք այստեղ, որպեսզի ծառայենք: Այդ պատճառով ինձ շատ է տխրեցնում, որ այդ ամենը ավարտվում է այս կերպ», - նշել է Եղիզաբեթ II-ը թագուհու թոռը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում, սակայն, այլ տարբերակ չկա:


© armedia.am