«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր առաջնորդ է դարձել Ամիր Մուհամեդ Աբդուլ Ռահման ալ-Մավլի ալ Սալբին, հայտնում է բրիտանական The Guardian թերթը:
Նշվում է, որ Սալբին դարձել է ԻՊ առաջնորդ 2019 թվականի հոկտեմբերին Սիրիայում ԻՊ նախկին պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանությունից ժամեր անց:
Նա համարվում է ահաբեկչական խմբավորման հիմնադիրներից և գաղափարախոսը: Ալ Բաղդադիի օրոք Սալբին ղեկավարել է եզդիների ցեղասպանությունը, ինչպես նաև եղել է ամբողջ աշխարհում զինյալների գործողությունների պատասխանատուն:
ԻՊ նոր պարագլուխն իրաքյան Թել Աֆար քաղաքից, նա ազգությամբ թուրքոման է: Նշենք, որ ԻՊ ղեկավարությունում շատ քիչ են ազգությամբ ոչ արաբները: